Նոյեմբերի 25-ից մենք միանում ենք գլոբալ համայնքին՝ նշելու գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը: Այս մեկնարկում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից և ավարտվում Մարդու իրավունքների օրը։ Այս տարվա թեման՝ «Պեկին+30. Միացե՛ք՝ վերջ դնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը», կրկին հիշեցնում է գենդերային հավասարության հասնելու և սեռական ու գենդերային բռնությունը վերացնելու անխախտ հանձնառության մասին։
«Բաց Սահմաններ» կազմակերպությունում մենք հավատարիմ ենք այն տեսլականին, որ գենդերային բռնության պատճառ դարձած անհավասարությունը պետք է լուծվի՝ ընդգծելով հատկապես խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և աղջիկների իրավունքները։ Մեր աշխատանքը հիմնված է ներառականության վրա՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են գենդերը, ռասան, հաշմանդամությունը և սոցիալ-տնտեսական կարգավիճակը ազդում բռնություն վերապրածների կյանքի վրա։
Մեր խիզախ գործընկերների աջակցության և համագործակցության շնորհիվ իրականացնելու ենք 16-օրյա ակտիվիզմ՝ խթանելով դրական փոփոխություններ մեր համայնքներում։ Հաջորդ 16 օրերի ընթացքում մեր ձայները լինելու են լսելի, կկիսվենք ռազմավարություններով և կշարունակենք պայքարել մի ապագայի համար, որտեղ բռնությունն ու խտրականությունը տեղ չունեն։
Հրավիրվում եք միանալու մեզ այս կարևոր առաքելությանը։ Միասին կարող ենք ստեղծել անվտանգ և ներառական միջավայրեր բոլորի համար և դադարեցնել գենդերային բռնությունը։
Միավորվե՛նք՝ #EndGBV ✊
#16Days #EndGBV #IntersectionalFeminism #HumanRights #OpenBorders
ԳՈՐԾԸՆԿԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱԴՐԱՄ