📅 Ծրագրի իրականացման օրեր՝ 2025թ․ ապրիլի 28-29
📍 Վայր՝ Արթուրս Ռեզորթ, Աղվերան
🛬 Մասնակիցների ժամանում՝ ապրիլի 27-ի երեկոյան
👥 Մասնակիցների քանակ՝ 30 մասնակից
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2025թ․ ապրիլի 18
«Բաց Սահմաններ» Խաղաղության, Ժողովրդավարության և Զարգացման ինստիտուտը հրավիրում է հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներին, մեդիա ոլորտի մասնագետներին և բլոգերներին մասնակցելու երկօրյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացի՝ գենդերային բռնության կանխարգելման և վերացման նպատակով։
Դասընթացն իրականացվում է “Գենդերային Արդարության Ակադեմիա” ծրագրի շրջանակում՝ Նիդերլանդների Թագավորության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ։
Ովքեր կարող են դիմել․
🔹 ՀՀ-ում գրանցված ՀԿ-ներ, որոնք արդեն աշխատում են գենդերային բռնությանն ուղղված ծրագրերում կամ ցանկանում են սկսել այդ ուղղությամբ աշխատանք
🔹 Մեդիա մասնագետներ և բլոգերներ, ովքեր կարևորում են գենդերային բռնության վերաբերյալ պատասխանատու և էթիկայի նորմերին համապատասխան լուսաբանումը
Ինչու՞ մասնակցել․
✔ Սա մեծ հնարավորություն է սովորելու Հայաստանի և Նիդերլանդների առաջատար փորձագետներից
✔ Գիտելիք իրավական դաշտի, հոգեբանական աջակցության, մեդիա էթիկայի և շահերի պաշտպանության վերաբերյալ
✔ Զգայուն թեմաներով տվյալների կառավարում և թվային անվտանգություն
✔ Գործնական վարժանքներ, գործի օրինակների քննարկում
✔ Հնարավորություն՝ կառուցելու մասնագիտական համագործակցություն
Դասընթացը լիովին ֆինանսավորվում է կազմակերպիչների կողմից՝ ներառյալ
🚐 Տրանսպորտի ծախսեր
🏨 Հյուրանոցային կացություն
🍽 Սնունդ
📚 Ուսումնական նյութեր
🎥 Եթե հետաքրքրված եք մեր նախորդ դասընթացներով, կարող եք դիտել տեսանյութն այստեղ՝
https://www.facebook.com/MIAOFARMENIA/videos/512437145229695
https://www.facebook.com/MIAOFARMENIA/videos/512437145229695
Ինչպե՞ս դիմել․
Խնդրում ենք մինչև ապրիլի 18-ը ուղարկել info@openbordersint.org էլ․ հասցեին ձեր՝
📄 ինքնակենսագրականը (CV)
📂 բլոգերների դեպքում՝ պորտֆոլիոն
✍ և կցել կարճ բացատրական նամակ այն մասին, թե ինչու է այս դասընթացն օգտակար Ձեզ համար և ինչպես այն կարող է նպաստել Ձեր հետագա գործունեությանը
📧 Էլ․ նամակի վերնագիրը՝ «Դիմում՝ մասնակցելու Գենդերային Արդարության Ակադեմիայի դասընթացին»
☎ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ +374 93 522 888 կամ info@openbordersint.org
