Մուրալ՝ ընդդեմ կանանց բռնության

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ քննարկում Գավառ քաղաքում` կանանց բռնության կանխարգելմանն ուղղված արշավի շրջանակներում: Ներկայացվեց, թե ովքեր են զբաղվում Հայաստանում կանանց հանդեպ բռնության կանխարգելմամբ, ինչ մեխանիզմներ կան, որքանով են դրանք արդյունավետ, ներկայացվեց տվյալ մարմինների կատարած աշխատանքը, քննարկվեցին բռնության պատճառներն ու հետևանքները։ Ինչպես նաև ներկայացվեցին Բաց Սահմանների հասարակական կազմակերպության կատարած աշխատանքները խնդրի լուծման հարցում։

Մասնակիցների թվում էին խնդրով հետաքրքրված ակտիվ երիտասարդներ, մասնագետներ, մանկավարժներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները:

Ոստիկաններն ակտիվորեն միացել էին Բաց Սահմաններ հասարակական կազմակերպության իրազեկման արշավին, և ներկայացրին իրենց կատարած աշխատանքն ու մոտեցումները բռնության կանխարգելման վերաբերյալ։ Դեկտեմբերի 10-ին Գավառ քաղաքի տեսանելի մասում տեղի կունենա կանանց բռնության պայքարին ուղղված մուրալի` գրաֆիթիի բացումը հետևյալ կարգախոսով` «Քո մեղքը չէ. մի‘ լռիր», իսկ մուրալի տարբերակների նախնական ընտրությունը դրվեց քվեարկության մասնակիցների շրջանում:

Քննարկումը վարում էր Բաց Սահմաններ հկ-ի փոխնախագահ Լուսինե Զակալաշվիլին: Միջոցառումն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավ»-ին նվիրված ծրագրի շրջանակներում:

«Մուրալ՝ ընդդմեն կանանց բռնության» ծրագրում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Հայաստանում կանանց հիմնադրամի տեսակետների հետ։

Scroll to Top