Հանդիպում ՀՀ ԱԺ-ում ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագրի շրջանակներում

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներոմ «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ««Էդու-լոջիք» հավասար մեկնարկ» ծրագրի շրջանակներում հունիսի24-ին տեղի ունեցավ ՀՀԳեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների և  դպրոցների ավագ դասարանների աշակերտների այցը ՀՀ ԱԺ։ Ազգային ժողովում խմբի հետ հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով հանդիպման ժամանակ նշեց, որ շատ է կարևորում քաղաքացիական կրթության դերը և դպրոցներում այն ՀՀ քաղաքացին հիմնականում ստանում է «Հասարակագիտություն» առարկայի շնորհիվ, ուստի ընթացող ծրագրի արդյունքները նույնպես կարևոր են։ Պարոն Առաքելյանը հնարավորություն ընձեռեց ուսուցիչներին և աշակերտներին խոսել իրենց հուզող հարցերից, քննարկել խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։ Առաջարկով հանդես եկավ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Ենոքյանը: Աշակերտուհո ւհարց-առաջարկին պարոն Առաքելյանը պատասխանեց․ «Հարցը հետաքրքիր է ու շատ կարևոր, և ես խոստանում եմ այն անձամբ քննարկել պարոն Արայիկ Հարությունյանի հետ և փորձել միասին լուծում գտնել»:

«Բաց սահմաններ» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն էհ այտնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանին և Էդգար Առաքելյանին, ում հետ համագործակցության արդյունքում և համատեղ ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ վերոնշյալ հանդիպումը։

#openborders #edulogic